pdf ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ Популярные

Владелец Число скачиваний: 254

Մկրտչյան Կարեն, Պետրոսյան Անուշ

Երևան, Հայաստան

Բանալիային բառեր՝ համակարգչային ծրագիր, մաթեմատիկական մոդել, օպտիմալացում, սահմանափակումներ: Ձեռնարկության արդյունավետ գործունեության անհրաժեշտ պայմանը կազմակերպական, արտադրական և կառավարչական կառուցվածքի ռացիոնալ մշակումն է: Ցանկացած ձեռնարկություն ստեղծվում և վերարտադրվում է որպես սոցիալ-տնտեսական համակարգ: Այն իրենից ներկայացնում է օրգանապես ամբողաջական, օբյեկտիվորեն միմյանց հետ պայմանավորված տարրերի դինամիկ համակցություն, որոնց փոխազդեցությունը ստեղծում է հնարավոր արդյունավետ վերարտադրություն` կախված ներքին և արտաքին բնութագրերից և տվյալ համակարգի նպատակների իրացումից [1, էջ 24]: