Владелец Олег
ԿԱՐԻՆԵ ԱԼԲԵՐՏԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Լեռնաշխարհ մարտական ուժեր առաքելու որոշումը Հ.Յ.Դաշնակցության կողմից ընդունվել է դեռևս 1904 թ. հունվար–փետրվար ամիսներին Սոֆիայում կայացած կուսակցության 3–րդ Ընդհանուր ժողովում։ Համաձայն Ընդհանուր ժողովի որոշման, Սասունը պետք է դառնար ՀՅԴ գործունեության այն գլխավոր վայրերից մեկը, ուր պետք է կենտրոնանային կուսակցության հիմնական մարտական ուժերն ու միջոցները։