Владелец Олег
Նաիրա Վրույրի Պարոնյան, Ռուզաննա Սերժիկի Շաբոյան
Երևանի պետական համալսարան, Երևան, ՀՀ
Հակիրճ շարադրանք. Գրաբարի բայ խոսքի մասը ուսուցանելիս դասախոսը պիտի տիրապետի զանազան մեթոդների կիրառման հմտությանը, հատկապես ուսանողի կողմից տասնյակ բայերի մտապահման համար: Այդ բայերը մտապահելու համար առաջնահերթ է դառնում մատչելիության սկզբունքը, ընդ որում դասախոսից պահանջվում է ուսուցումն այնպես կազմակերպել, որ անպայման հաշվի առնվեն սովորողների իրական հնարավորությունները: Ուսանողների գործուն մասնակցությամբ կատարում ենք բայերի թեմատիկ խմբավորում: Բայ խոսքի մասի ուսումնասիրումը խորհրդանիշ բառերի միջոցով նպատակահարմար է դիդակտիկական մատչելիության, ինչպես նաև կյանքի հետ կապի սկզբունքների կիրառման տեսանկյունից, նաև փորձում ենք իմաստային, քերականական և պատկերային աղերսներ ստեղծել մի շարք բայերի միջև: