Владелец Алина Число скачиваний: 398
Անի Մելսիկի Միրզոյան
Հայաստանի պետական տնտեսագիտական
համալսարան, ք. Երևան, ՀՀ
Ամփոփում Իրացվելիության ազդեցությունը կազմակերպության ֆինանսական վիճակի վրա իրականացվում է հատուկ մեթոդների և գործիքների օգնությամբ: Մեր տեսակետի համաձայն, կազմակերպություններում իրացվելիության վերահսկողության ապահովման մեխանիզմում այսուհետ էական նշանակություն պետք է տրվի կապիտալային և վճարային ուղղություններին: Կազմակերպության իրացվելիության վերասկողության կապիտալային ուղղությունը, մեր կարծիքով արտացոլում է ֆինանսական ռեսուրսների նկատմամբ պահանջմունքների համապատասխանության աստիճանը դրանց ձևավորման հնարավորություններին՝ ի հաշիվ տարբեր աղբյուրների: Վճարային վերլուծության շրջանակներում մեր կողմից խնդիրը հանգելու է ընթացիկ ակտիվների կառուցվածքի բարելավմանը՝ կազմակերպության վճարային պարտավորությունները ժամանակին և ամբողջ ծավալով կատարելու համար: Սույն հոդվածի շրջանակներում մեր կողմից առաջարկվել է գործառնական իրացվելիության և պահուստային իրացվելիության գործակիցների հաշվարկման մոտեցում, ինչը կիրառական տեսանկյունից հնարավորություն է ընձեռում առավել ճշգրիտ գնահատել իրացվելիության վերահսկողության արդյունավետությունը վճարայաին ուղղության տեսանկյունից:
Բանալի բառեր – կազմակերպություն, իրացվելիություն, պահուստային իրացվելիություն, գործակից, նորմատիվ, ալկահոլային, արտադրություն, գործառնական, վերահսկողություն