pdf Ծախսերի և ինքնարժեքի ձևավորման առանձնահատկությունները գինեգործության ոլորտում Популярные

Владелец Число скачиваний: 438

Խաչատրյան Քնարիկ

 ՀՀ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Ֆինանսական ֆակուլտետ,

Կառավարչական հաշվառում և աուդիտ ամբիոն,

ասպիրանտուրա 2-րդ կուրս,

 Գիտական ղեկավար՝ տ.գ.դ. Սարգսյան Աղասի Զալիբեկի

Բանալի բառեր: Հաստատուն և փոփոխուն ծախսումներ, ուղղակի և անուղղակի ծախսումներ, իրացման ծախսեր, տեխնոլոգիական և մասնակի ինքնարժեք, փոփոխուն և լրիվ ինքնարժեք: Ծախսերի հաշվառումը ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այնպես էլ գինեգործության ոլորտում կառավարման առաջնահերթ նպատակն է, որն ուղղված է կալկուլյացիայի կատարելագործմանը և յուրաքանչյուր արտադրատեսակի գծով ծախսումների և ծախսերի վերահսկողությանը: Ծախսերի հաշվարկման ողջ գործընթացը հիմք է հանդիսանում արժեքի որոշման համար: Այն ներկայացնում է կանոնների և սկզբունքների ամբողջություն, որի հիման վրա որոշվում է ինքնարժեքը: