Владелец Алина Число скачиваний: 289
Ս.Ս. Քոշատաշյան
Բանալի բառեր. ճարտասանական արվեստ, ոճագիտություն, փոխակերպություններ, այլաբերություններ, պատկերավորություն-արտահայտչականություն:
Գիտության որևէ բնագավառի տվյալ մակարդակի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է նախ ծանոթ լինել լեզվի պատմական զարգացման նախորդ փուլերին: Այս իմաստով կարևոր է որոշ չափով անդրադառնալ լեզվի պատմության ուսումնասիրությանը, որովհետև այդ փուլում է սկզբնավորվում ճարտասանական-ոճական հնարանքների համակարգը (հնչյունային, բառային և շարահյուսական կրկնություններ, բանադարձում, դարձույթ ևն):