pdf ՀՅԴ ԿՈՂՄԻՑ ՍԱՍՈՒՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԱՐՇԱՎԱԽՄԲԵՐԸ 1903-1904 ԹԹ Популярные

Владелец Число скачиваний: 388

ԵՊՀ (Երևան), պ.գ.թ., դոցենտ - Կարինե Ալբերտի Եղիազարյան

ք.Երևան, պատմության ուսուցչուհի - Քարմիլե Ալբերտի Եղիազարյան

Խանասորի արշավանքից (1897 թ. հուլիսի 25) հետո արշավախմբերի կազմակերպման հարցը քննարկվում է ՀՅԴ 1898 թ. ընդհանուր ժողովի նիստերում: Այդ առթիվ ընդունված որոշումն ապագա արշավանքների կազմակերպման հարցը կախման մեջ էր դնում ազատագրական պայքարի ՀՅԴ մշակած նոր մարտավարության խնդիրներից: Ուստի պատահական չէ, որ մինչև 1903 թ. այդ հարցում որևէ լուրջ գործընթաց տեղի չի ունենում: Նոր արշավախմբերի կազմակերպման խնդիրը առարկայորեն դրվում է 1903 թ.-ից, երբ ակնհայտ է դառնում, որ Սասունը նորից պայքարի դրոշ է բարձրացնում: ՀՅԴ 2-րդ ժողովում ընդունված որոշումների համաձայն այդ պահին անհրաժեշտ էր օժանդակել Սասնո շարժմանը՝ կրկին դիմելով նաև արշավախմբեր կազմակերպելու պրակտիկային: