pdf ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐ Популярные

Владелец Число скачиваний: 388

Ա. Ս. Սողոմոնյան (Հայաստան)

Երևանի պետական համալսարան

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ

Իրավաբանական փաստաթղթերի թարգմանության հիմնախնդիրների ուսումնասիրությունը ներկայումս առավել հաճախ է հանդիսանում տարբեր ուսումնասիրողների ուսումնասիրության առարկա: Այս փաստն առավելապես կապված է այն արմատական փոփոխություններով, որոնք վերջին տասնամյակներում տեղի են ունենում քաղաքական և տնտեսական միջազգային հարաբերություններում: Թարգմանության հասկացության սահմանումն ինքնին բավականին վիճելի և խնդրահարույց երևույթ է և ունի բազմաթիվ յուրահատկություններ: Անդրադառնալով թարգմանության երևույթի սահմանման խնդրին հարկ է հաշվի առնել այդ առանձնահատկությունները և երևույթի բազմաշերտությունը: Բերենք թարգմանության երևութի մի շարք սահմանումներ: