default ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ Популярные

Владелец Число скачиваний: 249

Ֆալակյան Մանուկ Հարությունի

Երևանի պետական համալսարան, Երևան, Հայաստան 

Անոտացիա: Ժամանակակից բառարանները ունեն քերականական նշումների բավականին մշակված և ծավալուն համակարգ: Ժամանակակից բառարաններում բառի մասին քերականական տեղեկությունները անմիջապես հետևում են գլխաբառին: Սրանք ընթերցողին են հաղորդում այն նվազագույն ինֆորմացիան, որն անհրաժեշտ է բառի ճիշտ կիրառության համար: Բառարանում բառի քերականական բնութագրումը կատարվում է թե՛ հարացուցային և թե՛ շարակարգային բնութագրումների միջոցով: Ինչը տիպական է, բառարաններում նշվում է միայն ամենաընդհանուր ձևով, իսկ ինչը շեղում է կամ այլաձև կազմություն, տրվում է հենց բառահոդվածում: Բանալի բառեր. բացատրական բառարան, թարգմանական բառարան, քերականական նշումներ, հոլովական և թվային վերջավորություններ, տարահիմք կազմություններ: